Իմ անունը Բարսեղ Զարդարյան է:
Ծնվել եմ 1937թ Գյումրի քաղաքում:
Հայրենի քաղաքում միջնակարգը ավարտելուց հետո սովորել եմ Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետում: Երկար տարիներ, մինչեւ 1988թ-ի ավերիչ երկրաշարժը, աշխատել եմ Գյումրի քաղաքի տարբեր գործարաններում՝ սկզբում որպես ինժեներ-մեխանիկ, հետո գլխավոր ինժեներ, դիրեկտորի տեղակալ կամ դիրեկտոր:
Հայրս՝ Ավետիք Զարդարյանը, Գյումրիում համբավ ունեցող արհեստավոր է եղել եւ դեռ մանկուց ինձ ծանոթացրել է իր արհեստի գաղտնիքներին: Ամբողջ կյանքիս ընթացքում բացի իմ հիմնական աշխատանքից միշտ հետաքրքրվել եմ տարբեր արհեստներով, երկար ժամանակ զբաղվել եմ ոսկերչությամբ, փայտագործությամբ, նաեւ մետաղագործությամբ:
Այս կայքում ուզում եմ ներկայացնել իմ աշխատանքներից մի քանիսը, ստանալ ձեր արձագանքները եւ, միգուցե, ձեռք բերել նոր բարեկամներ ու գործընկերներ:
My name is Barseg Zardaryan.
I was born in 1937 in Gyumri.
After graduating school in my home town, I studied in Yerevan Agrarian Institut. For long years, until 1988's disasterous earthquake, I worked in different factories in Gyumri: at first as an engineer-mechanic, then as chief engineer, wice-director, or director.
My father, Avetik Zardaryan, was a well-known handicraftsman, and he introduced me to the secrets of his handicraft when I was a child. For all my life, besides my job, I've been always interested in different handicrafts, I've practised in jewelry making, woodcraft, metal sculpture making.
In this site I would like to show some of my works, receive your comments, and maybe acquire new friends and partners.